Կիրակի օրը տեղի ունեցավ «Ապարանյան ձմեռ» ամենամյա փառատոնը։ Նախաձեռնողը Ապարանի համայնքապետարանն էր։ Միջոցառումներն անցկացվեցին Ապարանից մոտ 2 կմ հեռավորության վրա՝ Ապարան-Լուսագյուղ ճանապարհին գտնվող, 2050-2200մ բարձրության Խաչասարի հատվածում։
Մարզամշակութային միջոցառումները բաղկացած էին մրցութային, սիրողական խաղերից և ցուցադրական ելույթներից:
Մրցութային խաղերի շրջանակում կար դահուկավազք, լեռնադահուկ, բազկամարտ, կշռաքար, ձնամարտ։
Կային նաև սիրողական խաղեր՝ պարան ձգել, բերդ գրավել, ձնեմարդ պատրաստել, լավագույն նշանառու, խաղ սահնակներով, ռաֆտինգ, պարապլան, հրաձգություն։ Խաղերի ընթացքում հաղթողները ստացան դրամական պարգևներ, մեդալներ, պատվոգրեր։
Լուսանկարները՝ Ապարանի համայնքապետարան և (c) Սևակ Գրիգորյան։