Թաիլանդի կառավարությունը փետրվարի 15-ին հաստատել է վարչապետի աշխատակազմի համապատասխան օրինագիծը, որով Բանգկոկ քաղաքը վերանվանվելու է Կրունգ Թհեպ Մահա Նակհոնի։ Այն թայերենից թարգմանաբար նշանակում է «Հրեշտակների քաղաք հզոր մայրաքաղաք»:
Մայրաքաղաքի նոր անվանումն ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, երբ օրինագիծը հաստատվի բոլոր օրինագծերը վերանայող հատուկ հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովին խնդրել են հաշվի առնել Թաիլանդի արտաքին գործերի նախարարության դիտարկումները։
Նշվում է, որ սոցիալական ցանցերում նոր որոշումը քննադատելուց հետո, որ քաղաքի նախկին անվանումը չի արգելվելու, սակայն պաշտոնական փաստաթղթերում այն կնշվի նոր անվանումից հետո՝ փակագծերում։