Հյուսիսային Կորեայի առաջնորդը Կիմ Չեն Ինը երկրի արևելքում մասնակցել է գյուղատնտեսական նոր կոոպերատիվի կառուցման հիմնարկեքին։ Կիմ Չեն Ինը և այլ պաշտոնյաներ անձամբ են մասնակցել շինարարությանը։
Հաղորդվում է, որ գյուղատնտեսական համալիրը կերակրելու է Հյուսիսային Կորեայի մեծությամբ երկրորդ՝ Համհունգ քաղաքն ու հարակից նահանգները: Դրա համար Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ իրենք խոստանում են օգտագործել ամենաառաջադեմ գործիքներն ու նորագույն տեխնոլոգիաները։