Լևոն Յոլյանը հրաժարական է ներկայացրել Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից։
«Հիմք ընդունելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի լիազորությունները»,- նշված է ԱԺ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Radar Armenia-ի տեղեկություններով` այդ պաշտոնում կառաջադրվի ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը։