«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լևոն Եղիազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Գեղամ Նազարյանը և Գեղամ Մանուկյանը ասուլիս են հրավիրում ու փորձում մեկնաբանել, թե ինչու չեն մասնակցում քննիչ հանձնաժողովի նիստերին։
Տղեք, ախր դա ձեր որոշումը չի, որ դուք մեկնաբանեք։
Դա ձեր հանցագործ ղեկավարների որոշումն է։
Եթե դուք չգիտեք, թե ինչու նրանք չեն ուզում, որ բացահայտումներ լինեն, ապա դուք կամ միամիտ եք, կամ ձևացնում եք։
Հակված եմ կարծելու, որ դուք գիտեք, թե ինչպիսի դերակատարում են ունեցել նրանք պատերազմի պարտության հարցում ու շարունակում եք ծառայել նրանց, կատարել նրանց հանցավոր առաջադրանքները։
Դուք լավ էլ գիտեք, թե ովքեր են դավաճանները ու լավ էլ պատկերացնում եք, որ չեք կարող հանձնաժողովում սրբագրել նրանց հանցանքը»։