Մշակույթ

Մահացել է «Valentino» նորաձևության տան հիմնադիրը

Մահացել է «Valentino» նորաձևության տան հիմնադիրը

Հռոմում 93 տարեկան հասակում մահացել է իտալական բարձր նորաձևության լեգենդար ներկայացուցիչ Վալենտինո Գարավանին, հայտնում է Reuters-ը։ 

«Valentino» նորաձևության տան հիմնադիրը համաշխարհային ճանաչում էր ձեռք բերել իր նրբագեղ ոճով և խորհրդանշական «Վալենտինո կարմիր» գույնով, որը դարձել էր բարձր նորաձևության խորհրդանիշ։

Նրա ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ կրել են թագավորական ընտանիքների անդամներ, հոլիվուդյան աստղեր և ազդեցիկ հասարակական դեմքեր՝ ամրապնդելով Իտալիայի դիրքը համաշխարհային նորաձևության մեջ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական