Մշակույթ

Քաբուլի պատմական Ariana կինոթատրոնը քանդվել է նոր առևտրային կենտրոնի կառուցման համար (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Քաբուլի պատմական Ariana կինոթատրոնը քանդվել է նոր առևտրային կենտրոնի կառուցման համար (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Քաբուլի կենտրոնում գտնվող՝ 1963 թվականին կառուցված Ariana Cinema անունով պատմական կինոթատրոնը ամբողջությամբ քանդվել է՝ ազատելով տեղը առևտրի համալիրի կառուցման համար․ լուրը հաստատում է Associated Press-ը։ 

Կինոթատրոնը երկար տարիներ ծառայել է որպես մշակութային կենտրոն՝ էկրանավորելով բոլիվուդյան, ամերիկյան և այլ ազգային կինոնկարներ։ Նախկինում ավերվելուց հետո այն վերականգնվել էր 2004 թվականին՝ Ֆրանսիայի աջակցությամբ։ 

Քանդման աշխատանքները սկսվել են դեկտեմբերի 16-ին, և մեկ շաբաթ անց կինոթատրոնի շենքը այլևս գոյություն չունի։ Քաղաքային իշխանությունները նշում են, որ տարածքը ավելի արդյունավետ արդյունավետ կարող է օգտագործվել առևտրային նպատակներով՝ գեներացնելով նոր եկամուտներ քաղաքի համար։ 

Աֆղանստանում ֆիլմերի և երաժշտության նկատմամբ խիստ սահմանափակումներ են գործում Թալիբան իշխանության օրոք, ինչը հանգեցրել էր կինոթատրոնի փակմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական