Մշակույթ

«Ջերմ Ամանոր Ջերմուկում». կանցկացվի հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա-համերգը

«Ջերմ Ամանոր Ջերմուկում». կանցկացվի հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա-համերգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունվարի 3-ին կկայանա «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով բացօթյա միջոցառումը, որի շրջանակում կանցկացվեն հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա համերգն ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2025 թ. «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացրել է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնը, որի առանձնացված անվանակարգերից է «Հեղինակային երգ» անվանակարգը։

Այս տարի մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ տարբեր մարզերից մի քանի տասնյակ մասնակիցներ՝ անհատ կատարողներ և ուսումնական հաստատությունների սաներ:

Ընտրված լավագույն 9 մասնակիցները կատարումներով հանդես կգան հունվարի 3-ին՝ ժամը 16:00-ին, Ջերմուկում անցկացվող գալա համերգի և մրցանակաբաշխության շրջանակում: Լավագույն մասնակիցներից բացի՝ դրամական պարգևատրում կստանան նաև նրանց մանկավարժները և ուսումնական հաստատությունները:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական