Մոսկվայի Պուշկինի թատրոնը հայտնում է, որ 83 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վերա Ալենտովան:
Ըստ զլմ-ների՝ այսօր Ալենտովան շտապ տեղափոխվել էր հիվանդանոց՝ դերասան Անատոլի Լոբոտսկու հուղարկավորության արարողության ժամանակ վատ զգալուց հետո։
Վերա Ալենտովան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում իր դերի շնորհիվ։