75 տարեկան հասակում մահացել է ամերիկյան ծագումով ճապոնացի դերասան Կերի-Հիրոյուկի Տագավան։ Նա հայտնի էր «Վերջին կայսր», «Մահացու մարտ» և «Գեյշայի հուշեր» ֆիլմերով։
Դերասանը մահացել է հինգշաբթի առավոտյան Կալիֆորնիայի Սանտա Բարբարա քաղաքում՝ երեխաների շրջապատում, ինսուլտի բարդությունների հետևանքով։
Լայն հանրությանը Տագավան առավել հայտնի է որպես չար կախարդ Շանգ Ցզուն «Մահացու մարտ» ֆիլմում։
Կինոյում նրա դեբյուտը եղել է Բերնարդո Բերտոլուչիի «Վերջին կայսր» (1987) ֆիլմը, որը ստացել է 9 «Օսկար»։
Հետագայում նա խաղացել է մի շարք հայտնի ֆիլմերում, որոնցից շատերը կապված են ասիական և արևմտյան մշակույթների խաչաձևման հետ՝ «Փերլ Հարբոր», «Կապիկների մոլորակ», «Գեյշայի հուշեր», «47 ռոնին» և այլն։ Այդ դերերում դերասանը հաճախ օգտագործել է մարտարվեստի իր հմտությունները։