Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում գազատար խողովակների փոխարինման աշխատանքների ընթացքում քրիստոնեական թեմայով բացառիկ քանդակազար կոթող է հայտնաբերվել։ Շինարարները տեղեկացրել են համայնքային ոստիկանին, վերջինս էլ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։
Պահպանության ծառայության մարզային աշխատակիցները գործուղվել են Լեռնահովիտ՝ ուսումնասիրելու և մանրամասներ ճշտելու։ Քրիստոնեական թեմայով պարկերագրությամբ կոթողը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է վաղ միջնադարին։ Աստվածաշնչյան տեսարանը առանձնակի գրավչություն է տալիս կոթողին և ընդգծում բացառիկությունը։
Գրեթե ամբողջական մեկ կոթողից զատ, հայտնաբերվել են նաև առանձին կտորներ։ Բնակիչների փոխանցմամբ՝ առաջին դեպքը չէ, նախկինում էլ խեցեղենի կտորներ են գտնվել գյուղի տարբեր հատվածներում։ Ավագ սերնդի ներկայացուցիչները պնդում են՝ տարածքում տաճար է եղել։