Ժնևում այս շաբաթ տեղի ունեցած Sotheby's-ի աճուրդում Նապոլեոն Բոնապարտին պատկանած զարդը վաճառվել է աննախադեպ 4.4 միլիոն դոլարով։ Սա 30 անգամ ավելի է, քան զարդի սկզբնական գնահատված արժեքը։
Ֆրանսիական կայսրը այս ադամանդյա զարդը կրել է իր հայտնի երկգագաթանի գլխարկի վրա՝ հատուկ առիթներին։ Բայց զարդի պատմությունը դրամատիկ բնույթ ունի՝ այն կորել է Վաթերլոոյի ճակատամարտից Նապոլեոնի փախուստի ժամանակ։
Երբ նրա գանձերով լի կառքերը խրվել էին ցեխի մեջ, շքեղ զարդերը դարձել են պատերազմական ավար։ Այս կոնկրետ զարդը վերջում ընկել է Պրուսիայի արքայի ձեռքը։
Շրջանաձև զարդը, որի տրամագիծը 45 միլիմետր է, կենտրոնում ունի 13 կարատ օվալաջև ադամանդ, որի շուրջը երկու շարքով դասավորված են մոտ 100 ադամանդներ՝ տարբեր ձևերի և չափերի։ Ընդամենը 10 րոպե տևած ինտենսիվ աճուրդում չորս հեռախոսային, մեկ օնլայն և մեկ առկա գնոդներ մրցակցել են սրա համար։
Հաղորդվում է, որ գնորդի անունը գաղտնի է պահվում անվտանգության նկատառումներից ելնելով։
Վաճառվել է նաև Նապոլեոնի մեկ այլ աչքի ընկնող բերիլյա զարդը՝ 132.66 կարատանոց զմրուխտյա բերիլը, որը կայսրը կրել էր 1804 թվականին՝ իր գահակալության արարողության ժամանակ։ Սկզբնական աճուրդում այն գնահատվել է 34-59 հազար դոլար, սակայն ամերիկյան թանգարանը սրա համար վճարել է ռեկորդային՝ մեկ միլիոն դոլարից ավել գին. այսինքն՝ 25 անգամ ավելի թանկ, քան ակնկալվել է։
Երրորդ փայլուն աճուրդային նյութը Ռուսաստանի կայսրուհի Եկատերիան Առաջինի վարդագույն ադամանդով մատանին է եղել, որը հետագայում պատկանել է Օսմանյան կայսրության վերջին իշխանուհի Ֆաթմա Նեսլիշահին։ Այս մատանին վաճառվել է 3.6 միլիոն դոլարով՝ նվազագույն գնից 12 անգամ ավելի։