Օրերս ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ապամոնտաժել են ապօրինաբար տեղադրված խաչը՝ վերականգնելով կոթողի նախնական տեսքը։
Տարիներ առաջ Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցու բակի կոթողի վրա համայնքի բնակիչներից մեկը մարմարե խաչ էր տեղադրել՝ խեղաթյուրելով հուշարձանի տեսքը։ Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցներն անմիջապես ահազանգել էին կատարվածին։