Մշակույթ

Bon Jovi խումբը վերադառնում է

Bon Jovi խումբը վերադառնում է

Ամերիկյան լեգենդար Bon Jovi խումբը հայտարարել է Forever Tour նոր համաշխարհային շրջագայությամբ բեմ վերադառնալու մասին, որը կմեկնարկի 2026 թվականին:

Սա կլինի խմբի առաջին մասշտաբային նախագիծը չորս տարվա ընդմիջումից հետո, որը կապված է եղել ֆրոնտմեն Ջոն Բոն Ջովիի ձայնալարերի վիրահատության հետ։ Այս մասին հայտնում է Sky News-ը:

Երաժիշտը պատմել է, որ թիմն այս ամբողջ ընթացքում մնացել է իր կողքին և աջակցել իրեն՝ չնայած ֆինանսական դժվարություններին:

«Խումբը և, նույնիսկ, թիմն ինձ ցույց տվեցին եղբայրության, նվիրվածության և սիրո բոլորովին այլ մակարդակ ավելի քան երեք տարի, երբ փող չկար։ Եվ նրանց ընտանիքները սպասում էին դրան: Եվ նրանք երբեք չեն կորցրել հավատը, ինչն ինձ օգնել է շարունակել պայքարել», - խոստովանել Է երգիչը։ 

Պարբերականի տեղեկություններով՝ տուրի եվրոպական մասը կմեկնարկի 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ Էդինբուրգի Murrayfield մարզադաշտում։ Այնուհետև խումբը ելույթ կունենա օգոստոսի 30-ին՝ Դուբլինի Croke Park-ում, իսկ շրջագայությունը կավարտի սեպտեմբերի 4-ին՝ Լոնդոնի Wembley-ում մեծ համերգով։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական