Մշակույթ

Մինաս Ավետիսյանի թանգարանում բացվել են նոր տեղափոխված որմնանկարները

Մինաս Ավետիսյանի թանգարանում բացվել են նոր տեղափոխված որմնանկարները

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մինաս Ավետիսյանի թանգարան տեղափոխված որմնանկարների հանդիսավոր ներկայացումը և թանգարանի վերաբացումը։ Միջոցառումն ուղեկցվեց նոր մշակված կրթական ծրագրերով, ինչպես նաև համերգով՝ Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

2023-2025 թթ․ ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահը մասնաճյուղերի վերանորոգման և արդիականացման ծրագրի շրջանակներում պետական միջոցներով և մասնավոր անձանց ներգրավմամբ վերանորոգել է Պատկերասրահի մասնաճյուղ Մինաս Ավետիսյանի թանգարանը։

Վերանորոգվել և արդիականացվել են ցուցասրահները, համալրվել և փոփոխվել է մշտական ցուցադրությունը։ ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության ջանքերով օգոստոս ամսին Թանգարանը համալրվեց Մինաս Ավետիսյանի երկու արժեքավոր նմուշներով։

«Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները Կառավարության թիվ 1 շենքի երկրորդ հարկի նիստերի դահլիճից տեղափոխվեցին և մոնտաժվեցին Հայաստանի ազգային պատկերասրահի «Մինաս Ավետիսյանի թանգարան» մասնաճյուղում (Շիրակի մարզ, գ. Ջաջուռ)։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական