Մշակույթ

Գյումրեցի դերասանուհու մասնակցությամբ ֆիլմը Arpa փառատոնում է

Գյումրեցի դերասանուհու մասնակցությամբ ֆիլմը Arpa փառատոնում է

ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի դերասանուհի Մարիամ Վարդանյանի մասնակցությամբ նկարահանված «Shakkar» կինոնկարն ընտրվել է Arpa International Film Festival-ի գլխավոր ֆիլմ։ Ֆիլմի միջազգային պրեմիերան կլինի այդ փառատոնի ընթացքում։

Մարիամ Վարդանյանը «Shakkar» ֆիլմի սցենարիստներից ու պրոդյուսերներից մեկն է։ Ֆիլմի նկարահանումները անցկացվել են Հայաստանում՝ նրա ծննդավայրում։ 

«Այս ֆիլմը հատկապես մոտ է սրտիս․ այն վերադարձրեց ինձ իմ ծննդավայր Գյումրի՝ իր փողոցներով, դեմքերով և պատմություններով։ Ֆիլմի յուրաքանչյուր կադրում զգացվում է տունը»,– գրել է դերասանուհին սոցցանցի իր էջում։

Ֆիլմի միջազգային պրեմիերան կկայանա նոյեմբերի 8-ին՝ Լոս Անջելեսի TCL Chinese Theatre կինոթատրոնում։

Նշենք, որ Մարիամ Վարդանյանը ծնվել է Գյումրիում։ Մանկուց նա հանդես է եկել Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում։ Այժմ՝ տևականա ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ-ում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական