Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին հայտարարել է, որ, հնարավոր է, ներկայացնի Հայաստանը 2027 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթում։
«Կարծում եմ՝ ես կներկայացնեմ Հայաստանը 2027 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Ամեն ինչ այդ ուղղությամբ է ընթանում: Կապի մեջ եմ դրանով զբաղվող մարդկանց հետ»,- ասել է երգիչը։
1993 թվականին Ֆիորին «Mama Corsica» երգով ներկայացրել էր Ֆրանսիան և զբաղեցրել չորրորդ տեղը։