Մշակույթ

Անհետացել է Պիկասոյի «Կիթառով նատյուրմորտ» կտավը

Անհետացել է Պիկասոյի «Կիթառով նատյուրմորտ» կտավը

Մադրիդից Գրանադա տեղափոխման ընթացքում անհետացել է Պաբլո Պիկասոյի՝ 1921թ. «Կիթառով նատյուրմորտ» աշխատանքը։ Այն պետք է ցուցադրվեր CajaGranada հիմնադրամում: Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք խոսքը պատահական կորստի մասին է, թե պլանավորված գողության:

Պաբլո Պիկասոյի 1921 թվականին գուաշով ստեղծած «Կիթառով նատյուրմորտ» կտավը պետք է դառնար «Նատյուրմորտ. La eternidad de lo inerte» ցուցահանդեսի մասը։ Սակայն 12,7 x 9,8 սմ չափսերի փոքր աշխատանքը այդպես էլ տեղ չի հասել։ Կտավը մասնավոր սեփականություն էր։ Այն դեռ չի հաջողվել հայտնաբերել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական