ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ «Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում ընթանում են մաքրման, բարեկարգման, զբոսաշրջային արահետների ստեղծման և հարդարման աշխատանքներ։
Տեխնիկական աշխատանքները ներառում են Հին ու Նոր Խնձորեսկն իրար կապող դժվարանցանելի հատվածներում քարե և փայտե աստիճանների կառուցում, արահետների գծանշում, կահավորում՝ ուղղորդող և տեղեկատվական ցուցանակներով։
Քայլարշավային արահետների բարեկարգման արդյունքում «Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող մի շարք դժվարամատչելի պատմամշակութային կոթողներ հասանելի կդառնան այցելուների համար։
Քայլարշավային արահետների բարեկարգման աշխատանքներն իրականացվում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Արահետներ փոփոխության համար» (Trails for change)
ՀԿ-ի փոխգործակցությամբ՝ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի, Թուֆենկյան բարեգործական հիմադրամի և «Save Armenian monuments» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։