Մշակույթ

Նոր գեղաթերթիկ՝ Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակի առթիվ

Նոր գեղաթերթիկ՝ Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակի առթիվ

Տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկի մարման արարողությունը: 800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն հայ կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանը:

Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է լուսանկար նկարահանման հրապարակից: Գեղաթերթիկի վրա առկա է նաև «Հայ կինոռեժիսոր» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև՝ ոճավորված «100» գրվածքը, որը խորհրդանշում է Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական