Մշակույթ

Բացվել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանի հոբելյանական աստղը

Բացվել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանի հոբելյանական աստղը

Սեպտեմբերի 18-ին լրանում է հայկական կինոյի բացառիկ ներկայացուցիչներից մեկի՝ կինոռեժիսոր Սուրեն Բաբայանի ծննդյան 75-ամյակը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրվել է կինոռեժիսորի հոբելյանական աստղը՝ համալրելով հայ կինոյի նշանավորների աստղաբույլը։ Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Սուրեն Բաբայանը հայ կինոյի ինքնատիպ ու խոշոր գործիչներից է։ Նրա ստեղծագործություններն առանձնանում են փիլիսոփայական խորությամբ, գեղարվեստական յուրահատկությամբ և նորարարական մոտեցումներով։ Սուրեն Բաբայանի ֆիլմերը («Արարման 8-րդ օրը», «Ժանո», «Արյուն», «Խենթ հրեշտակը» և այլն) արժանացել են միջազգային ճանաչման՝ դառնալով հայկական կինոյի հեղինակավոր օրինակներ։

Հայաստանի կինոգործիչների միության նախաձեռնությամբ Կինոյի տանը տեղի է ունեցել նաև Սուրեն Բաբայանին նվիրված հուշ-երեկո, որի շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ համագործակցությամբ ցուցադրվել է վարպետի «Արարման 8-րդ օրը» ֆիլմի վերականգնված տարբերակը:

Միջոցառումների կազմակերպիչը Մշակույթի զարգացման հիմնադրամն է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական