Մշակույթ

Փարիզում գտնվել է Ռուբենսի՝ 1613թ.-ից կորած համարվող գլուխգործոցը

Փարիզում գտնվել է Ռուբենսի՝ 1613թ.-ից կորած համարվող գլուխգործոցը

Փարիզի մասնավոր առանձնատներից մեկում հայտնաբերվել է ֆլամանդացի նշանավոր նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի ստեղծագործությունը, որը կորած էր համարվում դեռևս 1613 թվականից։

Գլուխգործոցի իսկությունը հաստատվել է Ռուբենսի ստեղծագործական ժառանգությունը ուսումնասիրող կազմակերպության կողմից։ Արժեքավոր ստեղծագործությունը աճուրդի կհանվի նոյեմբերի 30-ին։

«Խաչված Քրիստոսը» նկարվել է 1613 թվականին։ Այն երկար տարիներ համարվում էր կորած։

Կտավը ստեղծվել է Ռուբենսի ստեղծագործական պիկի շրջանում, իսկ դրա իսկությունը հաստատել է XV-XVI դարերի գերմանական, ֆլամանդական և հոլանդական արվեստի մասնագետ պրոֆեսորը։

Այն բարոկկո ժանրի մեկնակետն է։ Նկարում խաչված Քրիստոսի լուսավոր կերպարը ներկայացված է մռայլ և սպառնալից երկնքի ֆոնին։

Աճուրդավարի խոսքով՝ կտավը պահպանվել է շատ լավ վիճակում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական