Մշակույթ

Կինոթատրոններում և հեռուստաընկերություններում ֆիլմերը կուղեկցվեն հայերեն թարգմանությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կինոթատրոններում և հեռուստաընկերություններում ֆիլմերը կուղեկցվեն հայերեն թարգմանությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«2021 թվականին ԱԺ-ն ընդունել է կինեմատոգրաֆիայի մասին օրենքը, որը նշված հարցը կարգավորել է, բայց պահանջը սահմանել է 2030 թվականից, ինչը, կարծում եմ, շատ ուշ է։ Մենք հիմա բերում ենք կինեմատոգրաֆիայի մասին օրենքի, որը առաջիկայում, հուսով եմ, կհասնի ԱԺ»,- ԱԺ-ում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ ի պատասխան հարցին՝ ինչու կինոթատրոններում ֆիլմերը չեն ցուցադրվում հայերեն թարգմանությամբ։ Նրա խոսքով՝ օրենքով առաջարկում են այդ կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարից։

Նախարարի խոսքով՝ տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս, օրինակ, որ հայերեն ենթագրերով ֆիլմերի հեռարձակումները դառնան օրենսդրական պահանջ. «Նախատեսվում է, որ ցանկացած կինոթատրոններում, հեռուստաընկերությունների պարագայում, որևէ այդպիսի արտադրանք ուղեկցվի հայերեն թարգմանությամբ»։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական