Մշակույթ

Սիսիանում կայացել է «Նավասարդ» Հայ-Իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը

Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 10-ին, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Սիսիան քաղաքում կայացավ «Նավասարդ» Հայ-Իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։

Փառատոնն ընդգրկեց հայկական ու իրանական ավանդական ուտեստների համտես, արհեստների ցուցադրություն, երաժշտական ծրագրեր և մրցույթներ՝ մրցանակների հանձնմամբ։