Մշակույթ

Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է․ Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է։

Օպերային թատրոնը իր նոր թատերաշրջանի մեկնարկը կտա Ստեփանավանում, օգոստոսի 28-ին և 29-ին։

Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։

Հուսով եմ՝ մեր բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն այս հնարավորությունից և ներկա կլինեն ներկայացումներին»։