Մշակույթ

Սնուպ Դոգի փոխարեն՝ Ջենիֆեր Լոպեսը

«Դոպինգ Սփեյս» կազմակերպությունը Երևանում Սնուպ Դոգի փոխարեն կազմակերպելու է Ջենիֆեր Լոպեսի համերգը։

Կառավարությունն այսօր՝ չզեկուցվող հարցերի փաթեթում, հաստատել է որոշում «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու վերաբերյալ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականին կազմակերպությանը հատկացվել է շուրջ 2,3 միլիարդ դրամ, և Լոպեսի համերգի համար նոր ֆինանսական միջոցներ չեն տրամադրվի։