Մշակույթ

Ինչպես մշակույթն է միավորում մարդկանց, այնպես էլ Ազնավուրն է շարունակում միավորել մեզ․ Անդրեասյան

«Ինչպես մշակույթն է միավորում մարդկանց, այնպես էլ Ազնավուրը իր ամբողջ գործունեությամբ շարունակում է միավորել մեզ», – ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Շառլ Ազնավուրի հրապարակում համանուն արվեստագետի անունով արձանի բացման արարողության ժամանակ։

«Սա թերևս ամենամեծ գնահատականն է, որ կարելի է ունենալ։ Ազնավուրի մասին կարելի է երկար խոսել, պարոն քաղաքապետը նշեց շատ կարևոր հանգամանքներ, սակայն կարծում եմ նաև՝ Ազնավուրի հանդեպ մեր վերաբերմունքը առանձնահատուկ է, ներկա յուրաքանչյուրին Ազնավուրը առանձնահատուկ հարազատ է։ Հազվադեպ է լինում, որ միլիոնավոր մարդիկ հարազատության այն զգացողությունն ունենան և այդ զգացումով լցված լինեն մեկի հանդեպ, ում գուցե կյանքում երբեք չեն հանդիպել, և այդ հարազատությունը դարձել է նաև առանձնահատուկ վերաբերմունք արձանի նկատմամբ», – մասնավորապես ասել է նախարարը։