Մշակույթ

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կտրամադրվի Գյումրիի քաղաքապետարանին

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը, որը գտնվում էր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հաշվեկշռում, կտեղափոխվի Գյումրիի քաղաքապետարանի շենք։ Կառավարությունն իր այսօրվա որոշմամբ հավանություն կտա համապատասխան նախագծին։

«Որմնանկարը 2024 թ. նոյեմբերին տեղափոխվել է Գյումրու համայնքապետարանի շենքի երրորդ հարկ, ուստի առաջացել է այն «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ից հետ վերցնելու և Գյումրի համայնքին՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու անհրաժեշտություն՝ որմնանկարի հետագա պահպանությունն ապահովելու նպատակով»,- նշված է որոշման նախագծում։

Հիշեցնենք, որ մինչ 2024 թ. նոյեմբերը որմնանկարը տեղադրված էր թատրոնի ֆոյեում։