ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մշակութային կրթության տարվա շրջանակում անցկացվել է «Մշակութային վերջին զանգ» մրցույթը: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցութային հանձնաժողովն ամփոփել է արդյունքները՝ ըստ սահմանված գնահատման սանդղակի: Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում, ինչպես նաև մայրաքաղաքում հաղթող են ճանաչվել երկուական դպրոցներ:
«Մշակութային վերջին զանգ» մրցույթին դպրոցները մասնակցել են կամավորության սկզբունքով՝ ներկայացնելով համապատասխան հայտ մինչև 2025 թվականի մայիսի 29-ը ներառյալ: Հայտը ներառում էր միջոցառման ծրագիրը (սցենար), 10 լուսանկար միջոցառումից, ինչպես նաև մինչև 10 րոպեանոց տեսագրություն (այդ թվում՝ սիրողական տեսագրություններ): Լոռու մարզից ներկայացված է եղել 23 հայտ
Լոռու մարզից հաղթող են ճանաչվել Վանաձորի Մ. Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական և Սպիտակի Սուրեն Ավետիսյանի անվան ավագ դպրոցները: