ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը վերակազմակերպվելու և միացվելու է Հայաստանի պատմության թանգարանին։ Փոփոխության արդյունքում այն կդառնա «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան-մասնաճյուղ. որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
«Գործընթացը նշված ձևաչափով իրականացնելու նպատակահարմարությունը որոշվել է նախարարական սոցիալական կոմիտեի քննարկման արդյունքում»,- ասված է որոշման հիմնավորումների մեջ։