Մամուլ

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նոր պատմության մեջ են հայտնվել. «Հրապարակ»

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նոր պատմության մեջ են հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում օրերս մերժել են պետական գրանցում տալ ՔՊ-ից պոկված Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությանը՝ ՄԱՍԿ անվանումով։ Մերժման հիմքում դրել են տեխնիկական վրիպակները, նախարարությունը չափից դուրս բծախնդիր մոտեցում է ցուցաբերել ներկայացված փաթեթին, ինչը, հավանաբար, վերևից է հրահանգված եղել:

Հովիկ Աղազարյանը երեկ մեզ հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է` նոր համաժողով հրավիրեն, որպեսզի վերացնեն թերությունները և նոր փաթեթ ներկայացնեն Պետռեգիստր։ Թե խոսքն ինչ տեխնիկական վրիպակների մասին է, նա չմանրամասնեց»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական