Երեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվել է Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: