Մշակույթ

«Եվրատեսիլ 2025»․ Պարգը եզրափակչում է

Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակիչը։ 

Հայաստանը ներկայացնում էր Պարգը, որը Survivor երգով հիանալի ելույթ ունեցավ և դուրս եկավ եզրափակիչ, որը կկայանա մայիսի 17-ին։

Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը հաղթահարեցին նաև Լիտվան, Իսրայելը, Դանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լատվիան, Մալթան և Հունաստանը։ 

Առաջին կիսաեզրափակիչը հաղթահարել էին՝ Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդերլանդները, Լեհաստանը,  Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան և Ուկրաինան: 

Եզրափակչում նրանց կմիանան մեծ հնգյակի երկրների մասնակիցները՝ Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան, ինչպես նաև հյուրընկալող երկիրը՝ Շվեյցարիան։