Մշակույթ

Պարի միջազգային օր․ ֆլեշմոբ (ՖՈՏՈՇԱՐՔ)

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով:

Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Լուսանկարները՝ Հանրապետության հրապարակից և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքից. հանդես են եկել Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության պարային խմբերը, «Ակունք» ազգագրական համույթը և «Նանե դանս շոու» խմբի սաները, որոնց միացել են նաև քաղաքացիները: