Կիրակի օրը՝ 89 տարեկան հասակում, Լիմայում մահացել է ծագումով պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսան, հայտնել է նրա ընտանիքը։ Նա 1960-70-ականների լատինաամերիկյան գրականության «բումի» առաջատար դեմքերից մեկն էր։ Իսպանա-պերուացի Նոբելյան մրցանակակիր գրողի մահը խորհրդանշում է լատինաամերիկյան գրականության ոսկե սերնդի դարաշրջանի ավարտը, որի վերջին մեծ ներկայացուցիչն էր Վարգաս Լյոսան։ Վերջին ամիսներին նա Լիմայում էր՝ հեռու հանրային կյանքից։
«Խոր վշտով հայտնում ենք, որ մեր հայրը՝ Մարիո Վարգաս Լյոսան, այսօր մահացել է Լիմայում՝ շրջապատված իր ընտանիքով և խաղաղ մթնոլորտում», - X սոցիալական ցանցում գրել է նրա ավագ որդին՝ Ալվարոն։ Վերջին ամիսներին բազմաթիվ խոսակցություններ էին պտտվում գրողի առողջական վիճակի վատթարացման մասին։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն՝ «Սոսկալի ժամանակներ», «Երկու մենություն», «Խուլիա մորաքույրը և գրչակը», «Պանտալեոնը և այցելուների ջոկատը»։