Մշակույթ

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը

60 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը:

Նա երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։ 

2003 թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի՝ Ֆ. Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» (Պինյոն) ներկայացման մեջ դերակատարման համար։

2007 թվականին արժանացել է «Արտիստ» թատերական մրցանակի՝ Ա. Չեխովի «Արջը» (Լոմով) և «Առաջարկություն» (Սմիռնով) ներկայացումների մեջ որպես գլխավոր դերի լավագույն կատարող։

2010 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։