Մշակույթ

Բացառիկ ցուցահանդես՝ Երևանի պատմության թանգարանում

Այսօր Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով բացառիկ ցուցահանդես, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Այն կծանոթացնի 19-20-րդ դարասկզբի կանացի ասեղնագործ հանդերձանքի, աքսեսուարների և ասեղնագործության նուրբ արվեստին։ Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 8-ը։