Լոս Անջելեսում տեղի է ունեցել 97-րդ «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը, որ վարել է Կոնան Օ'Բրայենը։
Մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ, լավագույն դերասանուհի, լավագույն ռեժիսոր, լավագույն օրիգինալ սցենար և լավագույն մոնտաժ անվանակարգերում մրցանակը հանձնվել է «Անորա» ֆիլմին։
Մայքի Մեդիսոնը, որ մարմնավորում է սեքս-աշխատողի դեր, որն ամուսնանում է ռուս օլիգարխի որդու հետ, ճանաչվել է լավագույն դերասանուհի «Անորա» ֆիլմի համար։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Շոն Բեյքերը՝ «Անորա» ֆիլմի համար:
Նշենք, որ այս ֆիլմում խաղում են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։
«Օսկար 2025»-ի մրցանակաբաշխության ժամանակ Էդրիան Բրոուդին հաղթել է «Լավագույն դերակատար» անվանակարգում «Բրուտալիստ» ֆիլմի համար, նա այս դրամայում մարմնավորել է Լասլո Թոթին։ Ֆիլմում նա մարմնավորել է հրեական ծագումով հունգարացի ճարտարապետին, որը վերապրել է Հոլոքոստը։ «Բրուտալիստ» ֆիլմը հաղթել է «Լավագույն արդյունք» անվանակարգում։ «Բրուտալիստ»-ը հաղթել է նաև Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում։
«Ես դեռ այստեղ եմ»-ը հաղթել է «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։
«Ես ռոբոտ չեմ»-ը հաղթել է «Կարճամետրաժ ֆիլմ կենդանի դերակատարներով» անվանակարգում
«Այլ երկիր չկա»-ն ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ։