Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի փետրվարի 24-ի որոշմամբ Արտաշես Մխիթարյանը 2025 թվականի փետրվարի 28-ից ազատվել է «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։
Ազատման համար հիմք է ընդունվել Արտաշես Մխիթարյանի դիմումը։ Աշխատանքային վերջին օրը համարվել է 2025 թվականի փետրվարի 27-ը:
Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին նշանակվել է Գրիգոր Սուրենի Խաչատրյանը։ Նա այդ պաշտոնին նշանակվել է՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը: