Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում՝ տպավորիչ և հիշարժան ծրագրով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտի մենակատարմամբ հնչեցին Չայկովսկու Ռոկոկո թեմայով վարիացիաները և Սեն-Սանսի Թավջութակի թիվ 2 կոնցերտը: Համերգի ընթացքում հանդիսատեսն ունկնդրեց նաև Յոհաննես Բրամսի թիվ 4 սիմֆոնիան:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։ Երաժշտությունը շարունակում է հնչել Երևանում՝ նոր սերնդի տաղանդավոր երաժիշտների կատարմամբ։