78 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասանուհի և երգչուհի Մարիաննա Ֆեյթֆուլը՝ «As Tears Go By» հիթի կատարողը․ հայտնում է BBC-ն։
Մարիաննա Ֆեյթֆուլը ծնվել է Լոնդոնում 1946 թվականին, իսկ 1960-ականների երկրորդ կեսին հայտնի է դարձել Ատլանտյան օվկիանոսից այնկողմ՝ որպես դերասանուհի և երգչուհի։
Նրա ժողովրդականությանը նպաստել են ոչ միայն սեփական բեմական ստեղծագործությունները, այլև Rolling Stones խմբի վոկալիստ Միք Ջագերի հետ մամուլում բուռն քննարկված սիրավեպը։
1970-ականներին, Ջագերից բաժանվելուց հետո, դերասանուհին հերոինից կախվածության ծանր շրջան ապրեց և նույնիսկ որոշ ժամանակ անօթևան էր՝ գիշերներ անցկացնելով Լոնդոնի կենտրոնում գտնվող բոհեմական Սոհո թաղամասի փողոցներում:
Իր երկար երաժշտական կարիերայի ընթացքում, որը տևել է գրեթե վեց տասնամյակ, երգչուհին հասցրել է ստուդիայում աշխատել համաշխարհային շոու-բիզնեսի աստղերի մեծ մասի հետ, այդ թվում՝ Դեյվիդ Բոուիի, Լու Ռիդի, Ջարվիս Կոկերի, Դեյմոն Ալբարնի, Էմմիլա Հարիսի, Metallica խմբի և այլ կատարողների հետ։ Ի դեպ, առողջական
լուրջ խնդիրները, այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղը, նրան հետապնդել են ամբողջ կյանքում: