Մշակույթ

Մանսուրյանական շաբաթ՝ Երևանի մետրոպոլիտենում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Երևանի մետրոպոլիտենի համատեղ նախաձեռնությամբ, Տիգրան Մանսուրյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ, նրա ստեղծագործությունները մեկ շաբաթ կհնչեն մետրոպոլիտենի կայարաններում։

«Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը թողարկվել 2024թ. դեկտեմբերի 20-ին. դիրիժոր` Սերգեյ Սմբատյան: Սա հիասքանչ հնարավորություն է երաժշտասերների համար՝ վայելելու հայ մեծ կոմպոզիտորի գործերը՝ մետրոպոլիտենի յուրահատուկ մթնոլորտում։

Մանսուրյանը՝ հայ երաժշտության կենդանի լեգենդն, իր ստեղծագործություններով անգնահատելի դեր ունի հայկական մշակույթում և նրա գործերը շարունակում են պահպանել իրենց մեծ նշանակությունը թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում։ Շնորհավո՛ր տարեդարձդ, Մաեստրո՛»,- ասվում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայության հաղորդագրությունում։