Մշակույթ

Մահացել է ֆրանսիական կինոյի վետերան Բերտրան Բլիեն

Հունվարի 20-ին, 86 տարեկան հասակում, մահացել է ֆրանսիական կինոյի վետերան, «Օսկար» մրցանակակիր ռեժիսոր, սցենարիստ և գրող Բերտրան Բլիեն։ Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, նա մահացել է Փարիզում։

Բլիեն մեծ ներդրում է ունեցել ֆրանսիական կինոարվեստում 1970-1980-ական թվականներին՝ ստեղծելով մի շարք ճանաչված արտհաուս ֆիլմեր։ Ամենահայտնին «Թափառաշրջիկները» («Les Valseuses», 1974) կինոնկարն է։ Այս ֆիլմը սկիզբ դրեց հայտնի դերասաններ Ժերար Դեպարդյեի և Պատրիկ Դևերի կարիերաներին, ովքեր հետագայում նկարահանվեցին Բլիեի մի շարք այլ ֆիլմերում։

Բլիեի ֆիլմերը, որոնք լեցուն են սև հումորով և կենտրոնացած են մարգինալ կերպարների վրա, ինչպիսիք են հանցագործները, անբարեխիղճ ոստիկանները և թեթևաբարո կանայք, ստեղծեցին յուրօրինակ կինոմշակույթ։

Չնայած Բլիեն դժգոհում էր ժամանակակից կինոյից, քննադատները հաճախ նշում էին նրա ստեղծագործություններում իսպանացի սյուրռեալիստ ռեժիսոր Լուիս Բունյուելի ազդեցությունը։