Մշակույթ

Ամստերդամի արվեստի գլուխգործոցները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն թանգարանները։ 2024թ. ընթացքում դրանց պահանջարկը միայն ավելացել է։

Հատկապես տուրիստական սեզոնին թանգարաններ այցելելու համար հսկայական հերթեր են գոյանում։ Այդտեղ են պահվում աշխարհի լավագույն մշակութային արժեքներն ու արվեստի գործերը։

Ծանոթանալով այս ցանկին՝ կարող եք պլանավորել ձեր ճամփորդությունները։ Խորհուրդ է տրվում մուտքի տոմսերը ձեռք բերել օնլայն եղանակով՝ խուսափելու հերթերից ու ժամանակի վատնումից։ 

Այս անգամ ներկայացնում ենք Նիդերլանդմերի Ռայկսմյուզեումը։ Այն արվեստի և պատմության ամենամեծ հավաքածուն է, որը պարունակում է մոտ 900․000 թանգարանային առարկա։

Հատկապես հայտնի է 17-րդ դարի հոլանդացի վարպետների՝ Ռուիսդայելի, Ֆրանս Հալսի, Յոհաննես Վերմերի և Ռեմբրանդ վան Ռայնի նկարներով։

Մուտքի գլխավոր շենքը վերանորոգվել է 2013 թվականին, իսկ հավաքածուների հիմնական հատվածները ցուցադրվում են Ֆիլիպսի թևում և Ռայկսմյուզեում շիփ-հոլում։

Ռեմբրանդի «Գիշերային պահակը» անպայման պետք է տեսնել այս թանգարանում։