Մշակույթ

Մետրոպոլիտեն թանգարան. արվեստի և պատմության խոշորագույն հավաքածուն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն թանգարանները։ 2024թ. ընթացքում դրանց պահանջարկը միայն ավելացել է։

Հատկապես տուրիստական սեզոնին թանգարաններ այցելելու համար հսկայական հերթեր են գոյանում։ Այդտեղ են պահվում աշխարհի լավագույն մշակութային արժեքներն ու արվեստի գործերը։

Ծանոթանալով այս ցանկին՝ կարող եք պլանավորել ձեր ճամփորդությունները։ Խորհուրդ է տրվում մուտքի տոմսերը ձեռք բերել օնլայն եղանակով՝ խուսափելու հերթերից ու ժամանակի վատնումից։ 

Այդ թանգարաններից մեկն է Մետրոպոլիտենը՝ Նյու Յորքում, որը արևմտյան կիսագնդի ամենամեծ թանգարանն է։ Այնտեղ հսկայական հավաքածու է պահվում՝ ներառելով ավելի քան երկու միլիոն արվեստի գործ ողջ աշխարհից։

Այստեղ ցուցադրվում են աշխարհի մեծագույն արվեստագետների՝ Բոտիչելլիի, Ռեմբրանդտի, Վերմեյերի, Ռոդենի ստեղծագործությունները։ Եգիպտական հավաքածուում կարող եք տեսնել Պեռնեբի դամբարանը և Դենդուրի տաճարը։

Այցելուները կարող են վայելել նաև ԱՄՆ-ի արվեստը, այդ թվում՝ Ֆրենկ Լլոյդ Ռայթի հայտնի Պրերի տունը։ Այստեղ կնկատեք արվեստի և պատմության մի ամբողջ շղթա, որը ներկայացնում է աշխարհի բազմաբնույթ մշակույթները։