Մշակույթ

Ակրոպոլիսի թանգարան. պատմություն և մշակույթ Աթենքի սրտում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն թանգարանները։ 2024թ. ընթացքում դրանց պահանջարկը միայն ավելացել է։

Հատկապես տուրիստական սեզոնին թանգարաններ այցելելու համար հսկայական հերթեր են գոյանում։

Այդտեղ են պահվում աշխարհի լավագույն մշակութային արժեքներն ու արվեստի գործերը։

Ծանոթանալով այս ցանկին՝ կարող եք պլանավորել ձեր ճամփորդությունները։ Խորհուրդ է տրվում մուտքի տոմսերը ձեռք բերել օնլայն եղանակով՝ խուսափելու հերթերից ու ժամանակի վատնումից։ 

Այս անգամ կներկայացնոնք Ակրոպոլիսի թանգարանը Աթենքում, որտեղ կարելի է տեսնել Ակրոպոլիսի լանջերից գտած հնագիտական պեղումները։

Ապշեցուցիչ ապակե հատակն ապահովում է պատմության վրա քայլելու հնարավորություն՝ տեսնելով հնագիտական պեղումների տարածքները, իսկ վեր բարձրանալիս բացվում է տեսարան դեպի Ակրոպոլիս, որտեղ գտնվում են աթենացիների սրբավայրերը տարբեր պատմական շրջաններում:

Առաջին անգամ սրահում ցուցադրված ցուցանմուշները թույլ են տալիս այցելուներին տեսնել յուրաքանչյուր առարկայի բոլոր կողմերը՝ դրանք դնելով բաց տարածքներում, որտեղ բնական լույսը փոխվում է: