Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն թանգարանները։ 2024թ. ընթացքում դրանց պահանջարկը միայն ավելացել է։ Հատկապես տուրիստական սեզոնին թանգարաններ այցելելու համար հսկայական հերթեր են գոյանում։ Այդտեղ են պահվում աշխարհի լավագույն մշակութային արժեքներն ու արվեստի գործերը։ Ծանոթանալով այս ցանկին՝ կարող եք պլանավորել ձեր ճամփորդությունները։ Խորհուրդ է տրվում մուտքի տոմսերը ձեռք բերել օնլայն եղանակով՝ խուսափելու հերթերից ու ժամանակի վատնումից։
Այս անգամ կարող եք այցելել Պրադո թանգարանը Մադրիդում, որը իսպանական թագավորական ընտանիքի հովանավորությամբ ներկայացնում է դասական արվեստի գլուխգործոցներ։ Այս թանգարանը ոչ միայն իսպանական, այլ նաև իտալական նկարիչների մեծ հավաքածուներ ունի։ Այն բացվել է 1819 թվականին և մինչ օրս համարվում է աշխարհի առավել կարևոր արվեստի կենտրոններից մեկը։ Թանգարանը ներկայացնում է արվեստի լավագույն օրինակներ, այդ թվում՝ Ռուբենսի «Երեք գեղեցկուհիներ» նկարը, որը ոչ միայն ներկայացնում է գեղեցկության գաղափարը, այլև ցուցադրում Ռուբենսի արվեստի վարպետությունը։