Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն թանգարանները։ 2024թ. ընթացքում դրանց պահանջարկը միայն ավելացել է։ Հատկապես տուրիստական սեզոնին թանգարաններ այցելելու համար հսկայական հերթեր են գոյանում։
Այդտեղ են պահվում աշխարհի լավագույն մշակութային արժեքներն ու արվեստի գործերը։ Ծանոթանալով այս ցանկին՝ կարող եք պլանավորել ձեր ճամփորդությունները։ Խորհուրդ է տրվում մուտքի տոմսերը ձեռք բերել օնլայն եղանակով՝ խուսափելու հերթերից ու ժամանակի վատնումից։
Այս անգամ կներկայացնենք Լուվրի թանգարանը Փարիզում, որը նախկինում եղել է Ֆրանսիայի թագավորների պալատ և միջնադարյան ամրոց, իսկ այսօր հանդիսանում է աշխարհի ամենակարևոր թանգարաններից մեկը։ Թանգարանի հավաքածուները ներառում են հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարի կեսը, իսկ պահվող ցուցադրությունները համարվում են աշխարհի լավագույններից։ Հիմնական ցուցանմուշներից են «Միլոսյան Վեներան», «Թևավոր հաղթանակ Սամոթրակեից» և Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան»։