Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն թանգարանները։ Այդտեղ են պահվում աշխարհի լավագույն մշակութային արժեքներն ու արվեստի գործերը։ Ծանոթանալով այս ցանկին՝ կարող եք պլանավորել ձեր ճամփորդությունները։
Այս անգամ ներկայացնում ենք Սմիթսոնյան ինստիտուտը։ Այն համաշխարհային մասշտաբով ամենամեծ հետազոտական և թանգարանային համալիրն է, որը ներառում է 19 թանգարան, պատկերասրահներ, կենդանաբանական այգի և մի շարք հետազոտական կայաններ: Այստեղ պահվում է ավելի քան 137 միլիոն առարկա, որոնք ներկայացնում են Ամերիկայի պատմությունը։
Ցուցադրություններն այնքան բազմազան են, որ եթե մեկ րոպե ժամանակ անցկացնեք յուրաքանչյուր ցուցանմուշ դիտելու համար, 10 տարի հետո կտեսնեք միայն 10%-ը:
Ուստի ավելի խելամիտ կլինի պլանավորել ձեր այցը՝ կենտրոնանալով միայն մեկ կամ երկու ցուցադրության վրա, որպեսզի կարողանաք խորությամբ ուսումնասիրել դրանք, այլ ոչ թե արագ անցնել բոլորի կողքով: