Մշակույթ

Հայտնի է Քրիստոֆեր Նոլանի հաջորդ ֆիլմը

Օսկարակիր ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանն իր վերջին նախագծում հանդիսատեսին կտեղափոխի առասպելական Հունաստան։

«Universal Pictures»-ն այս շաբաթ հայտարարել է, որ Նոլանը կլինի հունական հնագույն պոեմի հիման վրա նկարահանվող «Ոդիսական» ֆիլմի ռեժիսորը։

Ենթադրվում է, որ պոեմը Հոմերոսը գրել է մ.թ.ա. 750-650թթ․, որի կենտրոնում տրոյական պատերազմից հետո Ոդիսևսի 10-ամյա ճանապարհն է դեպի տուն:

«Նոլանի ստեղծագործությունը նկարագրվում է որպես առասպելական էպիկական մարտաֆիլմ, որը նկարահանվել է՝ օգտագործելով բոլորովին նոր IMAX տեխնոլոգիա»,-ասվում է ստուդիայի հայտարարության մեջ։

Ստուդիան հայտնել է, որ ծրագրում է ֆիլմը թողարկել 2026 թվականի հուլիսին։

Հաղորդվում է, որ ֆիլմում նկարահանվելու են Զենդայան, Թոմ Հոլանդը և Ռոբերտ Պատինսոնը, ինչպես նաև օսկարակիրներ Մեթ Դեյմոնը, Լյուպիտա Նիոնգոն, Էնն Հեթուեյը և Շարլիզ Թերոնը: